
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով սկսել է եռակողմ միջխորհրդարանական շփումները:
Այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։
«Երեկվա համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, ի թիվս այլ բաների, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսաստանյան աջակցությամբ հասարակայնության ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու համար, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի կարևորությունը՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով»,- գրել է Կոսաչովը։