ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը նամակ է ուղարկել...

ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Հիշեցնենք, որ Մատվիենկոն ապրիլի 24-ին էր հանձնարարել  հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ։

Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։