ՌԴ-Բելառուս հարաբերությունները բառի բուն իմաս...

Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները բառի բուն իմաստով կարելի է անվանել «եղբայրական»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ողջունելով իր բելառուսցի գործընկեր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Կրեմլի կանաչ հյուրասենյակում։

«Ես շատ գոհ եմ, որ Դուք որոշել եք ձեր առաջին այցը կատարել Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, դա հասկանալի է, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը հատուկ հարաբերություններ ունեն՝ բառի բուն իմաստով դաշնակցային և եղբայրական: Այդ հարաբերությունները կարող են օրինակ լինել այլ երկրների համար», - ընդգծել է Պուտինը։