Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա ձերբակալել է գրող Բորիս Ակունինին (իսկական անունը՝ Գրիգորի Չխարտիշվիլի, ՌԴ-ում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ, մտցվել է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցուցակում) ահաբեկչության կոչերի եւ Ռուսաստանի Զինված ուժերի մասին կեղծ տեղեկության տարածման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են դատարանի մամուլի ծառայությունում։
«Դատարանը Չխարտիշվիլու հանդեպ ընտրել է երկու ամսով կալանավորելու խափանման միջոց, որն սկսելու է հաշվվել նրա կալանավորման պահից»,- ասել է գործակալության զրուցակցուհին։



