ՌԴ-ԱՄՆ կարգավորումը պետք է ենթադրի պատժամիջոց...

Ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը պետք է ենթադրի դրանց ազատում պատժամիջոցների բեռից, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մեր վերաբերմունքը պատժամիջոցների նկատմամբ  հայտնի է, մենք դրանք համարում ենք անօրինական: Իհարկե, եթե խոսենք երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, ապա դրանք պետք է ազատվեն, այսպես կոչված, պատժամիջոցների այս բացասական բեռից»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Միևնույն ժամանակ, այս հարցում առաջընթացի առումով, Պեսկովը նշել է, որ «հավանաբար դեռ վաղ է որևէ բանի մասին խոսելը»։

«Մենք պաշտոնական հայտարարություններ չենք լսել»,- հավելեց նա։

ԱՄՆ-ն սկսել է ակտիվորեն պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ 2014 թվականին, երբ Ղրիմը և Սևաստոպոլը ներառվել են ՌԴ կազմում: 2017-ին ընդունվել է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը, որը սահմանափակումներ է սահմանում Ռուսաստանի պաշտպանության և էներգետիկ ոլորտների նկատմամբ, ինչպես նաև դժվարացնում է ներդրումներ կատարելը Ռուսաստանի մասնակցությամբ նախագծերում:

Բոլոր սահմանափակումները տարեցտարի միայն ավելի են խստացվել՝ մինչև 2022 թվականը պատժամիջոցների ցուցակներն ընդլայնվել են 28 անգամ։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել պետական մասնաբաժինով խոշորագույն ընկերությունների, բանկերի, ՌԴ ամբողջ ղեկավարության՝ գործադիր, օրենսդիր, դատական: