ՌԴ ԱԻՆ-ը Ադրբեջանից տարհանում է ցամաքային անց...

Ռուսաստանի ԱԻՆ-ը Ադրբեջանից տարհանում է այն ռուսներին, ովքեր ավելի վաղ ցամաքային անցակետերով լքել էին Իրանը։ յս մասին երեքշաբթի հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի ԱԻՆ-ի «Իլ-76» հատուկ օդանավը թռել է Մոսկվայի մարզի «Ժուկովսկի» օդանավակայանից՝ այդ քաղաքացիներին Մոսկվա տեղափոխելու համար, ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար ինքնաթիռում են «Ցենտրոսպաս» ջոկատի բժիշկները և Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանները։

Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխումը կազմակերպվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով և ԱԻՆ նախարար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ։

Անցած երկուշաբթի նախարարությունը Եգիպտոսից Ռուսաստան է տարհանել 84 քաղաքացու, որոնք ծառայություն էին իրականացնում Իսրայելի տարածքում։