ՌԴ ԱԻ նախարարը ցավակցություն է հայտնել «Սուրմ...

Ռուսաստանի ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովը ցավակցություն է հայտնել հայկական կողմին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Հայաստանին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ»,-ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների խորհրդի նիստում ասել է Կուրենկովը։

Հանդիպման սկզբում մեկ րոպե լռությամբ հարգել են Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների, ինչպես նաև մասնագիտական պարտքը կատարելիս զոհված ՌԴ ԱԻՆ նախկին ղեկավար, ՌԴ հերոս, բանակի գեներալ Եվգենի Զինիչևի հիշատակը (մահացել է 2021-ի սեպտեմբերի 8), ով այսօր կդառնար 56 տարեկան։