ՌԴ ԱԳՆ-ն «ցնցված է Իսրայելի դեսպանի հայտարարո...

Հայտարարություններըթե Գազայի հատվածից ռուսների մեկնումը համակարգելու համար կարող է պահանջվել երկու շաբաթցնցող են։ Ռուսական կողմից տարհանման համար ամեն ինչ պատրաստ էհայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանփոխանցում է «Վեդոմոստի»-ն։

«Մենք իսկապես ցնցված էինք՝ լսելով երեկ Մոսկվայում Իսրայելի դեսպանի հայտարարությունըոր ռուսական ցուցակների համաձայնեցման համար կարող է պահանջվել մինչև երկու շաբաթԱյս տրամաբանությունըիհարկեանընդունելի է»,- ասել է նա ճեպազրույցում։ Ըստ ներկայացուցչի՝ ռուսական կողմից ամեն ինչ պատրաստ է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիների տարհանման համար։

«Մենք չենք կարող հասկանալթե ինչու այս գործընթացըչնայած մեր օպերատիվ գործողություններինչնայած մեր կողմից բոլոր պահանջներին և պայմաններինորոնք կողմերը սահմանել են անվտանգության նպատակներովինչու այդ գործընթացը չի ապաշրջափակվում», - հավելել է Զախարովան։

Նա նշել էոր Ռուսաստանը կշարունակի շփումները բոլոր ներգրավված կողմերի հետ՝ Գազայից ռուս քաղաքացիների տարհանման համարև իսրայելական կողմը դիվանագիտական ​​ուղիներով «երաշխիքներ է տվել Իսրայելում մեր դեսպանին՝ այդ գործընթացի արագ ապաշրջափակման վերաբերյալ»։