Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայ...

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գործողության ժամկետն ավարտվում է հենց այսօր։ Ռուսաստանը դա բացասական է գնահատում և ափսոսանք հայտնում։ Այս մասին փետրվարի 5-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԵՆ ՏՎ»-ն։

«Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է։ Մենք դա բացասական ենք գնահատում և այդ կապակցությամբ ափսոսանք հայտնում։ Անպատասխան է մնացել նաև մեր նախաձեռնությունը՝ սահմանափակումների շեմերը պահպանել ևս մեկ տարի՝ նույնիսկ այս փաստաթղթի գործողության ժամկետի ավարտից հետո»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։