Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, իր ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե Իրանն ինչպիսի արձագանք կտա Սյունիքի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի հնարավոր ագրեսիային, նշել է.
«Այս տարածաշրջանում միջանցքը բոլորովին այլ, ոչ թե կոմունիկացիայի իմաստով է ընկալվում։ Իրանի դիրքորոշումը հստակ է ճանապարհների ապաշրջափակման հարցում․ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության ներքո։ Տարածաշրջանը դեպի խաղաղություն կարող է խաղաղության լեզուն ուղղորդել։ Թե ինչ հավանականություններ կարող են լինել, կարծում եմ՝ դրանց վրա չենք կարող դիտարկումներ անել։ Մեր դիրքորոշումը խիստ հստակ է. մենք դեմ ենք սահմանների ու աշխարհաքաղաքական փոփոխություններին և ռազմական ու քաղաքական ճանապարհներով, մեր վարքագծով ու քայլերով կարձագանքենք, որ նման փոփոխություններ չենք հանդուրժում։ Ինչ մնում է, թե ինչպես կվարվենք Հայաստանի տարածքում, դա արդեն կախված կլինի Հայաստանի կառավարության դիրքորոշումից»։