Ռազմական գործողությունները ճիշտ պատասխան չեն...

Ռազմական գործողությունները ճիշտ պատասխան չեն Իրանի միջուկային ծրագրին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` ժամանելով Փարիզի մերձակայքում գտնվող Լե Բուրժեի միջազգային ավիասալոն: Այս մասին հաղորդել է BFMTV-ն:

«Իրանական միջուկային ծրագիրն սպառնալիք է ներկայացնում, այս հարցում չի կարելի բարություն դրսևորել, - ասել է Մակրոնը: Սակայն ոչ ոք չի կարող լուրջ համարել, որ այս սպառնալիքին կարելի է պատասխանել ռազմական գործողություններով, որոնք այժմ ընթանում են»:

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ Իրանում «կան օբյեկտներ, որոնք չափազանց լավ են պաշտպանված»:

«Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե որտեղ է գտնվում մինչև 60% հարստացված ուրանը: Անհրաժեշտ է կրկին վերականգնել այս ծրագրի նկատմամբ վերահսկողությունը՝ տեխնիկական փորձաքննության և բանակցությունների միջոցով», - նշել է Մակրոնը:

Նա նաև հավելել է, որ հարվածներն էներգետիկ ենթակառուցվածքների և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ անթույլատրելի են՝ որտեղից էլ դրանք հասցվեն:

Իսրայելը լույս հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ: Իսլամական Հանրապետությունը պատասխան գրոհ է ձեռնարկել: Կողմերը մինչ օրս շարունակում են հարվածներ փոխանակել։