«Ռազմական դիտորդ». Ադրբեջանը վարձկաններ է հավ...

Ադրբեջանը վարձկաններ է հավաքագրում Ուկրաինա ուղարկելու համար։ Այս մասին հաղորդում է «Ռազմական դիտորդ» Telegram ալիքը։

«Ցանցի ադրբեջանական հատվածի աշխատանքի որոնման կայքերից մեկում հայտնվել է հայտարարություն, որտեղ առաջարկվում է անվտանգության աշխատակցի աշխատանք Ուկրաինայում գտնվող և եվրոպական երկրներից մեկին պատկանող օբյեկտներում։

Պայմանագիրը ենթադրում է 6 ամսվա աշխատանքային փորձ և զինվորական ծառայություն՝ որպես աշխատանքի ընդունվելու պարտադիր պայման», - գրում է ալիքը։