Ռաիսին ու Պուտինը կքննարկեն Հյուսիս-հարավ միջ...

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում բանակցությունների թեմաներից մեկը։ Այս մասին նա հայտարարել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում՝ Ռուսաստան մեկնելուց առաջ․

«Երկու երկրներն էլ ձգտում են իրականացնել «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը, և բանակցությունների թեմաներից մեկը դրա շինարարության արագացումն է», - մեջբերում է IRNA գործակալությունը: