Ռաիսին հայտարարել է, որ Իրանի նավթի արդյունահ...

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ  նոր  նավթարդյունաբերության նախագծերի բացմամբ երկրում նավթի  օրական արդյունահանմանը ավելացել է 45 հազար բարել նավթ:

Ինչպես  հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին Իբրահիմ Ռաիսին հայտարարել է  հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում գազի վերամշակման գործարանի բացման արարողության ժամանակ, նշելով, որ  ներկայիս կառավարության օրոք նավթարդյունաբերության և գիտելիքահենք ընկերությունների հետ  հարաբերությունները բարելավվել են։

Նա հավելել է, որ նավթային ոլորտում գործող նման ընկերությունների թիվը 100-ից հասել է 500-ի, և նավթի նախարարությունն այդ ընկերությունների հետ համատեղ ծրագրեր է իրականացնում:

«Այսօր նավթարդյունաբերության նախագծերի բացմամբ երկրում օրական արդյունահանմանը ավելացվել է 45 հազար բարել նավթ, և այդ բարձր դինամիկան պետք է պահպանել», - հավելել է նա: