«Ժառանգություն» կուսակցությունն այսօր Գյումրիում գումարել է իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը:
Քննարկվել է կուսակցության գործադիր մարմնի ընդհանուր հաշվետվությունը, որը ներկայացրել են վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նախանշելով դրանց զարգացման հնարավոր սցենարները:
Նաև քվեարկությամբ ընտրել է քաղաքական խորհրդի ղեկավարին: Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր գործունեությունը որպես քաղաքական խորհրդի նախագահ:
Խորհրդակցության ավարտից հետո տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված «Ժառանգության» հիմնադրման 17-ամյակին:



