Ռաբիս երաժշտական համույթը Արթուր Դավթյանին դհ...

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արդեն երկու ամիս է ինչ որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Մինչև պաշտոնը թողնելը մամուլում լուրեր շրջանառվեցին, թե ՔՊ-ն Դավթյանին անպաշտոն չի թողնի և վարձահատույց կլինի մատուցած ծառայությունների համար։

Փաստորեն ՔՊ-ում այդքան էլ չեն շտապում նախկինների ժամանակ գլխավոր դատախազ դարձած և իրենց կարևոր ծառայություններ մատուցած Արթուր Դավթյանին խրախուսել որևէ պաշտոնով։ Դավթյանն իհարկե սոված չի մնա, քանի որ հասցրել է լավ կյանքի համար բավական վաստակալ, բայց դե այսքան վաղ թոշակի գնալն էլ մի բան չէ։

Մեր տեղեկություններով հարսանեկան ոլորտի բիզնեսում հաջողությունների հասած մի երաժշտական համույթ ցանկացել է առաջարկել Արթուր Դավթյանին իրենց մոտ լրացնել դհոլչու թափուր հաստիքը։ Համույթում վստահ են, որ էլ ավելի պատվերներ կստանան, եթե իրենց կազմում հարսանքիներին նվագի նաև Արթուր Դավթյանը։

Մենք փորձեցինք կապ հաստատել Արթուր Դավթյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարձագանքի, եթե նման առաջարկ ստանա։ Ի վերջո, դհոլի գործը Արթուր Դավթյանին ևս խորթ չէ, բոլորն են հիշում նախորդ տարվա նրա դհոլով հրաշալի կատարումը։ Չպետք է մոռանալ նաև, որ Արթուր Դավթյանը ավելի լավ դհոլչի էր, քան գլխավոր դատախազ։