«Դուք գնալու եք, քաղաքը մնալու է… Ոտքի վրա որոշել ու գալ փողղոցի անուն փոխելը սխալ է: Իհարկե, հասկանում եմ, Հանրապետություն կուսակցությունն ունի հակառուսական քաղաքական ուղի, չնայած, երբ Քըրք Քըրքորյանը ողջ էր, կարծեմ ձեր կուսակցության ղեկավարը Ռուսաստանի շատ ուժեղ կողմնակից էր: Եթե փողոցի անունը փոխեք, միիևնույն է՝ մարդիկ շարունակելու են այն կոչել Լենինգրադյան, ուղղակի լինելու է խառնաշփոթ, ինչպես այսօր ունենք Կասյանի դեպքում, Մաշտոցն էլ մինչև հիմա Պրոսպեկտ են ասում»,- Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ Լենինգրադյան փողոցը Քըրք Քըրքորյանի անունով փոխարինելու հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ու կոչ արեց վնաս չտալ քաղաքին:
Մանրամասն՝ տեսանյութում։



