Քվեաթերթիկը պատրաստ է

Հայտարարելով, թե չկա Սևան, այլ կա «Գյոչա», Ալիևն իրականում ձևակերպեց հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը։  

Սևա՞ն, թե՞ «Գյոյչա». գալիք խորհրդարանական ընտրություններում հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջև։ Էլ սև-սպիտակ, նախկին-ներկա, արևմտամետ-ռուսամետ չկա։ Կան Սևանի կողմնակիցներ և «Գյոյչայի» կողմնակիցներ։ Պատահական չէր, որ Ալիևը հայ ժողովրդին հորդորեց՝ «չվախենալ ադրբեջանցիների վերադարձի գաղափարից»։ Հակաիշխանական համակարգերի խնդիրն այս պարզ միտքը ընտրողին հասցնելն է։ Բարդ խնդիր չէ, եթե չկենտրոնանան էգոցենտրիկ նպատակների շուրջ և անկեղծորեն լծվեն գործի։ Սա նաև լայն, ամենալայն համախմբման բնական միջավայր է ստեղծում։ Իսկ թե ինչու Ալիևը «խաղաղության Նիկոլին» դրեց նման անհարմար վիճակի մեջ, այլ թեմա է։  

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ