Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով վեց մ...

Քուվեյթի առողջապահության նախարարության խոսնակ Աբդալլահ աս-Սանադը հայտարարել է, որ Իրանի կողմից երկրի հյուսիսում իրականացված հարձակման հետևանքով երկրի բնակելի թաղամասերից մեկում արկերի և բեկորների ընկնելու պատճառով վեց մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ բժշկական շտապօգնության խմբերն ու ծառայություններն անմիջապես արձագանքել են միջադեպին։

«Բոլոր տուժածները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն և գտնվում են կայուն վիճակում՝ առանց որևէ լուրջ բարդության»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում էմիրության օդային տարածքից հետ են մղել 9 բալիստիկ հրթիռ, 4 թևավոր հրթիռ, ինչպես նաև 31 անօդաչու։