
Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին փաստաթուղթ է ստորագրել, որով օգոստոսի 3-ը նշվում է որպես Եզդիների ցեղասպանության հիշատակության օր: Այս մասին հայտնում է Yezidis.info-ն:
Հաղորդվում է, որ այդ երկրի խորհրդարանն օգոստոսի 3-ին արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քվեարկության է դրվել այդ հարցը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 87 պատգամավորներ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին Քուրդիստանում ամրացած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավել էր եզդիական Սինջար բնակավայրը: Հազարավոր մարդիկ սպանվել էին, շուրջ 6500 մարդ գերի էր վերցվել:
Հարյուրավոր մարդկանց էր միայն հաջողվել փախուստի դիմել:
Ընդունված բանաձևը նաև այդ երկրի ղեկավարությանը կոչ է անում փոխհատուցել ահաբեկչական խմբավորման գործողություններից տուժածներին ու զոհերի հարազատներին: