ՔՏՀԱ տեսչական մարմինը խստացված ռեժիմով վերահս...

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական գործառույթներ են իրականացրել մայրաքաղաքի 11 վարչական շրջաններում, ինչպես նաև՝  Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում գործող գազալցակայաններում՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրման և ճնշափորձարկում անցած տրանսպորտային միջոցների լիցքավորման նկատմամբ։

Վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հինգ օրում  173 գազալցակայանում դիտարկվել է 1520 տրանսպորտային միջոց, որից 885-ը մայրաքաղաքում, 635-ը՝ մարզերում։

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքի 150․153 հոդվածի՝ վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 234 վարչական արձանագրություն, որից 119-ը՝ մայրաքաղաքում, 115-ը՝ մարզերում։