Քրիստոսի մոտ պոռնիկ կին եկավ՝ նա դրանից պոռնի...

Սուրբ Հովհաննավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի գրառումը դարձավ թեժ քննարկումների առարկա։ Նա քննադատել էր եկեղեցու բարձագույն իշխանության ներկայացուցիչներին։ Այս գրառումը պատճառ դարձավ, որ շատերը նրան կապեն գործող իշխանության հետ, որը վերջին ամիսներին հակաեկեղեցական արշավ է սկսել ու ամենակեղտոտ կերպով թիրախավորում է եկեղեցականներին։

Միաժամանակ հիշեցվեց, որ Տեր Արամը եկեղեցու տարածքում ընդունել և զբոսավարի դեր էր ստանձնել հակաեկեղեցական արշավի գլխավոր դեմքերից մեկի՝ Աննա Հակոբյանի համար։

Տարածվող լուրերին Տեր Արամը արձագանքեց․«Վարչապետի կինը կրկին եկավ վանքի տարածք։ Այս վանքը իմ տունն է և Աստծո տունն է։ Ով էլ գա ու խնդրի, որ պատմեմ Տիրոջ տան պատմությունը, ես կպատմեմ։ Եթե անգամ Ալիևը գար ու ասեր՝ վանքի պատմությունը պատմիր, ես կպատմեի։ Նրանց ցույց տալու համար, որ 13-րդ դարում հայը եղել է, և այս վանքը Հայաստանի մեջ է եղել։

Գիտեք, մի բան գիտեմ․ Քրիստոսի մոտ պոռնիկ կին էլ եկավ, Քրիստոս դրանից պոռնիկ չդարձավ։ Քրիստոսի մոտ բորոտ էլ եկավ, Քրիստոս դրանից բորոտ չդարձավ»։