Եթե ձեր նվերը ինձ քաղաքականությունից ընդմիշտ հեռանալը չէ, շնորհավորանքի կարիք չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Նշենք, որ մինչ այդ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ այսօր Քրիստինե Վարդանյանի ծննդյան օրն է եւ կոչ արեց բոլորին շնորհավորել նրան: