Քրիստինա Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է

ԱԱՏՄ բժշկական օգնության եւ սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է 2 ամսով: Այդ մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։