Քրիստի Նոեմը դարձել է ԱՄՆ ներքին անվտանգությա...

ԱՄՆ Սենատը շաբաթ օրը հաստատել է Քրիստի Նոեմի թեկնածությունը ներքին անվտանգության նախարարի պաշտոնում, քվեարկությունը հեռարձակել է կառավարական C-Span հեռուստաալիքը։

Նոեմի թեկնածությունը պաշտպանել են ավելի քան 50 սենատորներ, սա բավական է այս պաշտոնի թեկնածուին պաշտոնապես հաստատելու համար։

Հունվարի 17-ին Սենատի լսումների ժամանակ Նոյեմն ասել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք գերատեսչության առաջնահերթությունները կլինեն երկրի հարավային և հյուսիսային սահմանների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև ԱՄՆ ժամանած անօրինական միգրանտների արտաքսումը: