
Քրդական «Սիրիաայի դեմոկրատական ուժերը» (ՍԴՈւ) հայտնել են Հալեպի նահանգի Դեյր Հաֆեր շրջանում Արաբական Հանրապետության նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի հետ բախումների մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՍԴՈւ-ի մամուլի ծառայության կայքում:
«Երկուշաբթի, առավոտյան ժամը 3։00-ին, սիրիական անցումային կառավարությանը ենթարկվող կազմավորումները հարձակվել են մեր ուժերի չորս դիրքերի վրա՝ Դեյր-Հաֆեր շրջանի Էլ-Իմամ գյուղում։ Մեր ուժերն արձագանքել են հարձակմանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իրենց մարտիկներին և զբաղեցրած դիրքերը պաշտպանելու համար։ Սկսվել են բախումներ, որոնք տևել են 20 րոպե»,- նշվում է տեքստում։
ՍԴՈւ-ն միջադեպի համար պատասխանատվությունը դրել է Սիրիայի նոր իշխանությունների վրա՝ տեղի ունեցածն անվանելով «դիտավորյալ սրացում, որը սպառնում է տարածաշրջանի կայունությանը»։