Մեր պետության համար ավանդ ունեցող, կարեւոր գործով զբաղվող, գիրք հրատարակելու համար ժամանակ տրամադրող մարդը, կարծում եմ՝ ծափահարությունների արժանի է: Այս մասին այսօր՝ փետրվարի 56-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը օրերս «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ կոչ արեց դահլիճին ծափահարել կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:
«Երբ գիրքն իր մասին գրվում է, մեծ աշխատանք է կատարվում նաեւ իր կողմից: Հոգեբանական առումով, իհարկե, կարող եք նաեւ որպես աջակցություն ընկալել»,-ասաց նա:



