ՔՊ–ն փակ քննարկում է անցկացնում ԿԲ նախագահ Մա...

Այս պահին Հայաստանի Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ քննարկում է անցկացնում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

Նշենք, որ ավարտվում է Մարտին Գալստյանի պաշտոնավարման ժամկետը և նոր ընտրություն պիտի լինի։ էս թեմայով է քննարկումը։

Մեր տեղեկություններով ՔՊ֊ն կրկին Մարտին Գալստյանի թեկնածությունն է առաջադրելու։

ԿԲ նախագահին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է 2020 թվականի հունիսի 13-ից։ Մինչ այդ նա եղել է ԿԲ խորհրդի անդամ: