
Մեր կարգախոսն է՝ «եկել է ժամանակը». կոնկրետ եկել է իշխանափոխության ժամանակը և կարծում եմ դա սկսվելու է հենց Էջմիածնից, որովհետև մենք բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները, ինչքան էլ որ համայնքային մակարդակի ընտրություններ են, բայց մի քանի ամսից լինելու են Ազգային ժողովի ընտրություններ և այս ընտրությունները իրենց հետքը թողնելու են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավարող Սևակ Խաչատրյանը։
«Այս ընտրությունները իր հետքը թողնելու է տարբեր բնագավառներում, եթե ՔՊ–ն հաջողություն ունենա, դրան հաջորդելու է գրոհ դեպի Մայր Աթոռ, դեպի Վեհարան։ Այն ազգադավ մտածելակերպը, որ իրենք ունեն, փորձելու են շարունակել։ Բայց ես վստահ եմ, որ վաղարշապատցին առավել քան հաստատակամ է լինելու իր քայլերի մեջ և թույլ չի տալու այդ ամենը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։