«ՔՊ–ականներ երաշխավորներից ինչո՞ւ եք էդպես դի...

«ՔՊ-ականներ, երբ գալիս եք ու օրով ժամով ասում եք, որ Հայաստանի վրա հարձակվելու են, ամսաթիվ եք նշում, պայմանավորվե՞լ եք այդ հարձակման մասին, որտեղի՞ց գիտեք այդ օրը, ժամը, որտեղի՞ց ձեզ էդ տեղեկությունը: Երբ գալիս եք ու ասում եք՝ «մենք չլինենք, պատերազմ է լինելու», ձեր համար նորություն ունեմ, ժողովուրդ, դուք եղել եք, ութ տարի է կաք ու չեմ կարողանում հաշվել քանի պատերազմ ու հարձակում է եղել Հայաստանի վրա, հասկանո՞ւմ եք։ Երբ ասում եք՝ «դուք լինեք, պատերազմ է լինելու», ժողովուրդ, էլի նորություն կա ձեր համար, մենք եղել ենք 10 տարի ու պատերազմ չի եղել, տեսնո՞ւմ եք այդ տարբերությունը»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։