ՔՊ–ական բլոգերի սպանության մեղադրանքով մեկ ան...

Պ տարածքային կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանի սպանության դեպքի առթիվ  նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Այս մասին  հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25–ին։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,–ասացին ՔԿ–ից։

Իր հերթին ArmLur.am-ը հայտնել է, որ սպանության պատճառը եղել է աղջկա հետ կապված հարց․ վերջինիս նեղացնելու դեպքը ստեղծել է լարվածություն, ինչի հետևանքով էլ հնչել է կրակոց, և սպանվել է 33-ամյա երիտասարդը։

Ավելի վաղ  հայտնի էր, որ հոկտեմբերի 25-ին ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ, և կա վիրավոր քաղաքացի։

Մինչ քրեական ոստիկանների դեպքի վայր ժամանումը, ոստիկանության Դավթաշենի բաժին հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ նշված վայրից մեկ անձ «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տուժածը ժամը 02:50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր։

Սպանված Շմավոն Աթոյանը բլոգեր էր, ով հայտնի էր իշխանություններին սատարող հրապարակումներով։

Շմավոն Աթոյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ։

Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագորությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։