ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանին 2–րդ անգամ էլ չհա...

Սիսիան համայնքի ավագանու նիստը, որի օրակարգում համայնքապետի երդման արարողությունն էր, այսօր՝ հոկտեմբերի 18–ին էլ իրավազոր չլինելու պատճառով չկայացավ։ ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանին արդեն երկրորդ անգամ չհաջողվեց երդվել եւ ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները։

Հոկտեմբերի 15–ին նշանակված նիստը կրկին քվորում չլինելու պատճառով չէր կայացել։  

Նիստը վարողը հայտարարեց, որ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը հնարավորություն է տալիս սպասել եւս 30 րոպե, որպեսզի նիստից բացակայող ավագանու անդամները կարողանան ներկայանալ նիստին եւ քվորում ապահովեն, սակայն կես ժամ անց էլ իրավազոր չլինելու պատճառով արտահերթ նիստը չկայացավ ։