
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ՔՊ ու հանրապետություն կոալիցիոն թալանչիների՝ հերթական «արարը»։
Աղբահանության վճարի թանկացումը՝ որպես սեփական գրպանը լցնելու հերթական միջոց։
Վաղ առավոտ հերթական ահազանգը քաղաքացուց։
70 քմ բնակարան, որտեղ ապրում է 1 անձ, աղբահանության վճարը կազմել է տարեկան 2400դր։
Թալանչիների ընդունած նոր օրենքով նույն բնակարանի աղբահանության վճարը՝ դարձել է տարեկան 11000դր։
Ասե՛ք չասե՛ք, մեկ է թալանելու ու տուգանելու են աջ ու ձախ»: