ՔՊ թեկնածու դատավորը բանակում չի ծառայել, բայ...

Խորհրդարանը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա խամոյանը հարց ուղղեց ՔՊ թեկնածուին, թե ինչպես է ստացվում, որ Թումանյանը բանակից ազատվել է երկու և ավել երեխա ունենալու հիմքով 1994-ին, բայց մամուլին ասել է, որ ամուսնացել է 2012-ին:

ԲԴԽ անդամի թեկնածուն հրաժարվեց ուղիղ հարցին պատասխանելուց, հղում արեց բարեվարքությանը: