ՔՊ պատգամավորներն այցելել են Կիրանց և Ոսկեպար

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները 2025 թվականի նոյեմբերի 5-ին այցելել են Տավուշի մարզ: Այցելության մասին լուսանկարներ և հաղորդագրություն է տարածված խմբակցության «Ֆեյսբուք»-ի էջում: 

Նշվում է, որ պատգամավորները Դիլիջանում ծանոթացել են շինարարական աշխատանքների ընթացքին, այցելել են Կիրանց և Ոսկեպար, Բերքաբերում գյուղացիների հետ քննարկել են գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցեր:

Այցը ամփոփվել է Իջևան քաղաքում, որտեղ պատգամավորները հետևել են քաղաքային զբոսայգու վերանորոգման աշխատանքերին: