Ոչ մեկ ոչ մեկին չի գողանում Սիմոնյանը՝ Գյումր...

Ո՞վ է այդ մարդը, ուզում եմ հասկանալ, եթե չեմ սխալվում, իրենք բոլորը իրենց մեջ բարեկամներ են. ոչ մեկ ոչ մեկին չի գողանում, ես այդ մարդուն չեմ ճանաչում, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևիցե կապ չունի այդտեղ և ասեմ ավելին՝ ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցող իրադարձությանը:

«Եկեք հլը պատկերացնենք, ինչի՞ համար պետք է գողանանք: Հիմա, որ գալիս են այստեղ, նամակներ են բաժանում պատգամավորներին, ասում են՝ եկեք վարչապետի իմփիչմենտ անենք, իրենք փորձում են ինչ-որ մեկին գողանա՞ն»,- ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ գյումրեցին իր ընտրությունը կատարել է, իրենք գյումրեցուն թողնում են իր ընտրության հետ, տեր են կանգնում իրենց ձայներին:

«Շարունակելու ենք աշխատանքները, վերջիվերջո մենք այնտեղ առաջին տեղն ենք զբաղեցրել և շատ աննախադեպ շատ ձայներ ենք հավաքել, երկու անգամ ավելի շատ, քան ընդդիմադիրների երկրորդ, երրորդ կամ չորրորդ տեղը»,- ասաց նա:

Անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի՝ հնարավոր իմփիչմենթ սկսելու գործընթացին, ԱԺ նախագահն ասաց. «Բա ի՞նչ ենք անելու, քաշվանք:  Արդեն գործընթաց կա, աննախադեպ մի բան, չորս տարի անց «Պատիվ ունեմ» դաշինքը... չէի սպասում անկեղծ, շատ աննախադեպ է»: