ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանաս...

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների  պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՔՊ խմբակցությունից։

Նշենք, որ Անահիտ Մանասյանն այժմ գլխավոր դատախազի տեղակալն է։

Այսօր ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հրապարակել է հայտարարություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ, որի համաձայն Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են ՄԻՊ պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են հունվարի 24-ից։ Նա այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին  հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։

Հիշեցնենք նաև, որ Ք. Գրիգորյանը ընդամենը մեկ տարի է եղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան. 2022 թ. հունվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն ընտրվել էր Մարդու իրավունքների պաշտպան միայն ՔՊ-ական պատգամավորների քվեարկությամբ։