ՔՊ-ն մարտական պատրաստվածության է բերվել. «Հրա...

«Հրապարակ»․ թերթը գրում է․  Իշխող ուժի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 5-ին։ Ինչպես տեղեկացրել էինք՝ ՔՊ-ն արդեն քանի օր է՝ մարտական պատրաստվածության է բերվել։ Հրահանգվել է բոլոր մարզպետներին, որ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերին մեկ մարդու պես լցնեն ավտոբուսներն ու բերեն Երեւան, որ պետք է հակադրվողներին սպառնալ աշխատանքի կորստով, նույնն էլ կարվի մայրաքաղաքում, ինչպես նաեւ՝ մարզային, համայնքային շտաբների պետերը ներկայացուցչական կազմերուվ հավսար-զգաստ պետք է կանգնեն Հանրապետության հրապարակում, որտեղ նշանակված է հանրահավաքը։