ՔՊ-ն հետքայլ արեց․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդ...

ԱԺ ՔՊ խմբակցությունը ներկայացրել է օրինագիծ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել համընդհանուր հայտարարագրման համակարգում և պարզեցնել այն։ Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց այն:

«Հիմնական փոփոխությունն այն է, որ նախատեսվում է  հայտարարագրերը նախալրացնել ՊԵԿ-ի կողմից և հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ՝ մուտք գործելու ՊԵԿ-ի կայք»,-հայտնել է Պողոսյանը:

Ըստ փոխնախարարի՝ եթե չկան հայտարարագրի լրացումներ, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը, սովորական կանոնի համաձայն, հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված. «Իհարկե, այս տարվա համար կա ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է»։

Նա նաև տեղեկացրել է, որ օրինագծով կհանվի հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված տուգանքը:

Արդյունքում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը։

Կողմ – 60
Դեմ – 2
Ձեռնպահ – 6: