
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովն այսօր՝ մարտի 17-ի, նիստ է գումարել: Օրակարգում Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար թեկնածության քննարկումն է:
Նշենք, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Ժիրայր Սամվելի Մխիթարյանի թեկնածությունը:
Զեկուցողը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն է: