ՔՊ-ն գործի է դրել ծանր հրետանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ Կոտայքի մարզի Չարենցավանում ՔՊ-ն ունի ցածր ռեյտինգ և ամենաքիչ ձայներն է տանելու, մինչդեռ ԲՀԿ ու ԱԺԲ աջակիցները ակտիվ են։

Ըստ թերթի, այդ պատճառով ՔՊ-ի «ծանր հրետանին»՝ Կոտայքի մարզպետը թիմով և Սասուն Միքայելյանը շքախմբով, շարունակ Չարենցավանում են՝ հույսով ինչ-որ բան փոխելու։ Նշվում է, որ ՔՊ-ի համար աշխատում են նաև մարզպետարանի ենթակայության տակ եղած դպրոցների տնօրենները։

Թերթը գրում է, որ Չարենցավանի ԲԿ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանը՝ ավագանու ՔՊ խմբակցության անդամ և Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ որդին, նախկինում աշխատել է ՀՀԿ-ի, այժմ՝ ՔՊ-ի համար։ Նրա կինը Լուսինե Ազարյանը («Ծիծեռնակ»), Կարինե Խեդոյանը («Հրաշք», Գագիկ Այվազյանի մայրը) և Էլմիրա Հակոբյանը («Հեքիաթ», Սերգեյ Միրզախանյանի կինը) գիշերուզօր աշխատում են ՔՊ-ի համար։ Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։