ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առ...

Ղեկավարվելով Սահմանադրության 177-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ եւ 145-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հունիսի 16-ի որոշմամբ` գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրվել Աննա Վարդապետյանը:

Այս մասին հայտարարություն է տարածվել Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում։

Աննա Վարդապետյանի կենսագրությունը։

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ., 18 փետրվարի, ք․ Երևան

Կրթություն
2002 – 2006 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2006 – 2008 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2008 – 2012 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա, 2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն

Աշխատանքային գործունեություն
09.2003 – 05.2005 թթ․ – Ավան համայնքի ղեկավարի խորհրդական
04.2007 – 10.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ
10.2008 – 12.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ

12.2008 – 03.2009 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ
03.2009 – 03.2013 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական
03.2013 – 07.2014 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
07.2014 – 04.2018 թթ․ – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
04.2018 – 04.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
04.2019 թ․ – 11.2019 թ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
15.02.2020 թ․ – 29.02.2020 թ․ – «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար
2010 թ․-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոնի դոցենտ
02.03.2020 թ․ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

Այլ տվյալներ
2015 թ․-ից առ այսօր – Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է:
2016-2021թթ․ – Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ:
Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: