ՔՊ-ն դեմ քվեարկեց Արթուր Ղազինյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր դեմ քվեարկեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս ընդդիմադիր խմբակցություններին հնգօրյա ժամկետում նոր թեկնածություն ներկայացնել: