ՔՊ-ն դատավոր Ռուբիկ Մխիթարյանին 0 ձայն տվեց

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին: 

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: 
 

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 68-ը: Սերգեյ Մարաբյանի օգտին կողմ էր քվեարկել 68 պատգամավոր, մնացած թեկնածուները կողմ ձայն չէին ստացել:

ՀՌԱՀ անդամներ ընտրվեցին  ՔՊ-ի թեկնածուները՝ Հասմիկ Հակոբյանը և Նունե Հախվերդյանը: