
Մայիսի 15-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ իշխող «ՔՊ» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի բացահայտել, թե ինչու է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարականի դիմում ներկայացրել։
«Տիկին Գասպարյանը պարզաբանում է ներկայացրել իր հրաժարականի վերաբերյալ։ Դա մեկնաբանելու որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում», -ասել է Գասպարյանը։
Ըստ իշխող կուսակցության պատգամավորի՝ անկախ անձի անունից ու ազգանունից, ինչպես նաև նրա քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված է որևէ կոռուպցիոն կամ հովանավորչական գործարքի մեջ, կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ։
«Հատկապես, երբ դա «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ է։ Ես սրա մասին խոսում եմ գլոբալ մասշտաբով»,-ընդգծել է խորհրդարանականը։