Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որ օրերս հայտարարեց «Բալասանյան դաշինք»-ի հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին, չի պատրաստվում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հայտարարել է, թե այս պահին նման օրակարգ չկա, նաև 11 մանդատով նման քայլի չեն գնա:
Նա նշել է, որ մշտապես բախվել են «Բալասանյան դաշինք»-ի ոչ թափանցիկ գործելաոճին, ֆինանսական և այլ փաստաթղթերի անհասանելիության հետ կապված խնդիրներ են ունեցել:
Հարցին՝ կարելի՞ է փաստել, որ Գյումրիում ՔՊ-ն դիրքավորվում է որպես ընդդիմություն, Հարությունյանն ասել է. «Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում դիրքավորվում է որպես 11 մանդատ ունեցող խմբակցություն»: