ՔՊ-ի ու Հանրապետության Երևանի ավագանու անդամն...
Դերենիկ Մալխասյանը գրում է․ 
Երևանի քաղաքային իշխանությունը խուսափել տրանսպորտի գնի քննարկումից։ Այսօր «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ավագանու նիստում պետք է ներկայացներ տրանսպորտը չթանկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը։ Նշեմ, որ 17 հազար քաղաքացի իր ստորագրությամբ միացել է «Մայր Հայաստանի» այս նախագծին:
ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները, սակայն, հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագծի քննարկմանը և ճողոպրել են նիստերի դահլիճից։
Իմիջիայլոց Հանրապետություն կուսակցությունը Գյումրու ընտրություններում մասնակցում է Եվրադաշինք դեմքով ու ներկայանում է ընդդիմադիր դիմակով։ Այդ մարդիկ Երևանում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած երևանցիների գրպանն են մտնում, իսկ Գյումրիում ընդդիմություն են խաղում։