Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրել է․
ՔՊ-ի ու Ավինյանի «ջանքերով» քաղաքացիները կրում են ֆինանսական կորուստներ
Միայն երեկ երեկոյան մոտ 45 մեքենա քաղաքի տարբեր վարչական շրջաններում, փոսերի պատճառով պատահարների են ենթարկվել։
Միջին ծախսը կազմել է ամեն մեքենայի համար 30-ից մինչև 50 հազար դրամ։
Մեքենաների գույքահարկը ուշացնելու համար քաղաքացիները ենթարկվում են տույժերի ու տուգանքների, հայտնվում հարկադիր կատարողների մոտ։
Միակ մեղավորներն ու պատասխանատուները էս ամենի արդյունքում մսխում են 4 մլրդ դրամ փոսալցման համար ու պարգևատրվում են 1 մլրդ 128 մլն դրամով:



