ՔՊ-ի թեկնածուն ինֆարկտ է ստացել. hraparak.am

hraparak.am-ը գրում է.

Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Դավիթ Ղուլունցը օրերս ինֆարկտ է ստացել եւ հոսպիտալացվել է։ Նա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է եւ հիմա քարոզարշավի ողջ բեռն իր վրա է վերցրել քեռին։


Ղուլունցը բավականին նվաղուն ձայնով պատասխանեց մեզ՝ խնդրելով իրեն չանհանգստացնեն․«Կլավանամ, բան չկա»,- ասաց նա՝ ավելին չցանկանալով մանրամասնել՝ այս պահին հիվանդանոցո՞ւմ է, թե՞ արդեն դուրս է գրվել։

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում հետագա պայքարը, հնարավո՞ր է դուրս գա ընտրապայքարից, պատասխանեց․ «Լավ կարծիքներ ունենք, բայց որ կատարվի․․․Ես մասնակցում եմ պայքարին, ամեն ինչ էլ անելու եմ»։