ՔՊ-ում հասկացել են, որ պարտվելու են․ ընդդիմու...
Մենք պիտի անհանգստանալու որևէ բան չունենանք, որովհետև ՔՊ-ի հայտարարությունների 90%-ը վերջում կեղծ է դուրս գալիս, 180 աստիճան հակառակ պատկեր է լինում, իրենց նախընտրական խոստումները նայեք։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մենք գործ ունենք իսկապես բռնատիրական, ավտորիտար մեթոդներով գործող իշխանության հետ, բայց եթե ընդդիմությունը չունի վարկանիշ, որևէ սպառնալիք իրենց չի ներկայացնում 0% հեղինակություն ունի, իրենք ինչի՞ են անընդհատ այդ ընդդիմությունից խոսում։ Ի՞նչն է իրենց անհանգստացնում։ Զրո ազդեցություն ունեցող ուժերի մասին էդքան նվիրո՞ւմ են ժամանակի մեծ մասը, ճեպազրույցների, հայտարարությունների մեծ մասը։ Եթե իրենք անհանգստանալու բան չունեն, մեծամասնություն էլ չասեմ սահմանադրական մեծամասնություն են վերցնում, սա նման ա էն ուժի վարքագծին, որը սահմանադրական, այսինքն 70% ա գնում վերցնի։ Եթե 70% են վերցնում, Գյումրու սցենարից, օրինակ, ինչի՞ են վախենում։ Գյումրու սցենար չի կարող լինել, եթե իրենք 70% են»,- ասաց նա։